Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:09

Վաղը Հայաստան պետության վախճանը, ամենայն հավանականությամբ, կմտնի իր վերջին փուլը․ թյուրքագետ

Ղարաբաղյան շարժման օրերին Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը մեկնել էր Թուրքիա՝ օգնություն ստանալու։ Ասում են՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը նրան հարցրել էր ծավալվող իրադարձությունների մասին։ Բաղիրովը պատասխանել էր, թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ցանկանում է անկախանալ, ինքնուրույն հանրապետություն դառնալ։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

««Թո՛ղ անկախանա», — ասում է ի պատասխան Թուրքիայի նախագահը։ Օզալի պատասխանից ապշահար՝ ադրբեջանցի Բաղիրովը իր մտահոգությունն է հայտնում, որ այդ դեպքում հաջորդ քայլը կլինի Ադրբեջանի կազմից դուրս գալն ու Հայաստանին վերամիավորվելը։ Օզալը, սակայն, հետևյալ կերպ է բացատրում իր միտքը.

«Թո՛ղ դուրս գա, թո՛ղ միավորվի։ Եթե Նախիջևանն էլ ուզեին, պետք է տայիք… Բայց հազարավոր ադրբեջանցիներ կմնային Հայաստանում, Ղարաբաղում և մի քանի տասնամյակ անց ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանի հողերը»։

Ոչ ոք ստույգ չգիտի՝ արդյոք իրականում եղել է այս զրույցը, թե ոչ։ Սակայն դա էական էլ չէ, քանի որ այդ զրույցում արտացոլված էր հայ-թուրքական հակամարտության գլխավոր գործոնը՝ ժողովրդագրականը, որում առանց այդ էլ պարտված Հայաստանը վաղվա ստորագրվելիք հերթական խայտառակությունից հետո կսկսի կրել նոր՝ ջախջախից պարտություն։

Այն, ինչ վաղը կմատուցվի ձեզ որպես «տրանսպորտային հրաշք» և հերթական «տնտեսական հեղափոխություն», իրականում Հայաստանի դարպասները կբացի Ադրբեջանի և Թուրքիայի առաջ և կմիավորի այդ երկուսին Սյունիքի տարածքում։ Դրանից հետո կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը ադրբեջանցիների կողմից։

Հեռավոր 80-ականներին ինչ իմանային Օզալն ու Բաղիրովը, որ 2018-ին հայերը կընտրեն այնպիսի իշխանություն, որը առանց դիմադրելու և շատ ավելի արագ թուրք-ադրբեջանական զույգին կտար այն ամենը, ինչին պետք էր հասնել դեմոգրաֆիական երկար պայքարով։ Ինչպես կասեր դասականը՝ «Օզալը սխալ էր, … ճիշտ»։

Այնպես որ վաղը Հայաստան պետության վախճանը, ամենայն հավանականությամբ, կմտնի իր վերջին փուլը, որը մենք ինքներս չենք ցանկանա կանգնեցնել, որովհետև «նախկինները, պողոսը, թալանը, բա ո՞վ, երրորդ ուժը»…

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»,- գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+