Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:09

Փողոց անցնելը Շուռնուխում խնդիր է դառնում. բնակիչներին զգուշացրել են անվտանգության կանոնների մասին

Փողոց անցնելը Շուռնուխում խնդիր է դառնում: Այս մասին այսօր հայտարարել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով մի տեսանյութ, որոտեղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև հայ սահմանապահների ու բնակիչների հետ մի շարք հարցեր են քննարկում՝ կապված անվտանգության կանոնները պահելու հետ:

«Այսօրվա ժողովի նպատակն այն է, որ ևս մեկ անգամ հասկանանք, թե ինչ է կատարվում: Առաջինն անվտանգությունը պահելն է: Աստված չանի՝ անասունը անցնի, հետևից գնացող չկա: Կդիմենք սահմանապահ տղաներին: Մենք, ամեն դեպքում, չենք հանձնվելու: Ամեն տեսակի փաստաթուղթ գտնելու ենք ու ապացուցենք, որ այս հողը մերն է»,-ասել է Հ. Արշակյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի  բնակիչներին ադրբեջանցիները մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել:  Նա նշել էր, որ ադրբեջանցիներն արդեն եկել և իրենց դիրքն են դրել:

Հիշեցնենք նաև, որ գյուղապետը հորդորել էր զենք վերցնել և գյուղը պաշտպանել: Ավելի վաղ Շուռնուխի բնակիչները փակել էին Գորիս- Կապան մայրուղին, քանի որ ադրբեջանցիներն իրենց ժամանակ էին տվել 1 օրում ազատել տները:  Ադրբեջանցիները նշել էին, որ դեռևս 10-ն օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին, սակայն բնակիչները պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հայտնել։ Նրանք փակել էին մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10-ն օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։

Նշենք նաև, որ Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են կատարվում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+