Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:42

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։
Նա ձերբակալվել էր նախօրեին հավաքների ապօրինի կազմակերպման մեղադրանքով։

Դեկտեմբերի 20–ին Առուշանյանը կոչ էր արել փակել Սյունիքի դարպասները ու չթողնել, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիք։

Նախօրեին Առուշանյանը կոչ էր արել վաղ առավոտից փակել Սյունիքի դարպասները և արգելել Փաշինյանի մուտքը մարզ։

Նա հայտարարել է, որ վարչապետն օտարում է հայոց հողն ու խաթարում է Սյունիքի երբեմնի անառիկությունը։

«Սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց», – ավելացրել էր Առուշանյանը։

«Դատարանն ավելի քան 5 ժամ քննարկել է այդ հարցը խորհրդակցական սենյակում և ահա որոշում է կայացրել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի է», – լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, նա անհապաղ ազատ կարձակվի ձերբակալվածների պահման վայրից։

«Փաստորեն դատարանը փաստել է, որ Առուշանյանը երկու օր ապօրինի զրկվել է ազատությունից այն դեպքում, երբ նրա տեղակալը հենց հիմա փորձում է պաշտպանել Շուռնուխ համայնքի բնակիչների տները, որոնք փորձում են վերցնել (ադրբեջանցիները, խմբգր.)», – ասաց փաստաբանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+