Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եռաբլուր զինվորական պանթեոնում է: Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի նահատակների հիշատակին:
Մինչ այդ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ազատել էին ճանապարհը պատնեշ կազմած մի խումբ քաղաքացիներից, ովքեր կանգնել ու փորձում էին թույլ չտալ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասնակիցներին մուտք գործել Եռաբլուրի տարածք:
Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







