Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:13

Սամվել Բաբայանը պատմել է պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին նախագահ Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել Արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին:

Նա տեղեկացրել է, որ մարտական գործողությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 27 — ի առավոտյան, հայկական կողմը կորցրել է ՀՕՊ ուժերի մոտ 50 տոկոսը և հրետանու 40 տոկոսը: Նրա խոսքով, ի թիվս այլ տեխնիկայի, առաջին իսկ օրը խոցվել են ՕՍԱ-ԱԿԱ- ների մոտ 10 համալիրներ, ինչպես նաեւ Ս-300 համակարգը: Բաբայանը պատմել է, որ այնուհետև ադրբեջանական կողմը սկսել է հիմնական հարվածներ հասցնել երկու ուղղությամբ՝ հյուսիսում և հարավում։

Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը չի ունեցել մարդկային ռեսուրսներ եւ համապատասխան հրամանատարներ Ադրբեջանի զինված ուժերի պաշտպանական գծերի բեկումից հետո հարավային ուղղությամբ պաշտպանության կազմակերպման համար:

Նա նաև պատմել է Արցախում զորահավաքի ընթացքի մասին։ Բաբայանի խոսքով՝ Արցախի զորահավաքային ռեսուրսից զորահավաքի առաջին փուլում 17․500 մարդուց պետք է զորակոչվեր 7500-8000 մարդ։ Առաջին փուլը կատարվել է 90 տոկոսով, իսկ հետագա փուլերը չեն կատարվել։

Պատճառների թվում Բաբայանը նշել է, որ պետությունը միանգամից չի փոխադրվել ռազմական ռելսերի, ինչպես նաև թույլ է տրվել ազատ դուրս գալ Արցախից: Ստուգումից հետո պարզվել է, որ զորքերում բացակայել է 3000 մարդ՝ արդեն զորակոչված 8000-ից։ Հայաստանը նախատեսված ավելի քան 11․000-ից ուղարկել է 6000-7000 մարդ։

Նա նաեւ հայտարարել է, որ հակառակորդի անօդաչու թռչող սարքերն ու հրետանին ճնշելու հայկական կողմի անկարողությունը նպաստել է զորքերում խուճապի տարածմանը: Բաբայանի խոսքով՝ սպայական կազմի ավելի քան 70 տոկոսը «իր տեղում չի եղել»: Նա նաեւ նշել է հրամանատարների շրջանում փախուստի եւ հրամանները կատարելուց հրաժարվելու դեպքերը։

Սամվել Բաբայանն ընդգծեց, որ այս իրավիճակը Զինված ուժերում կադրային քաղաքականության հետևանք է, որը տեղի է ունեցել 10 տարի շարունակ: «Բոլոր նրանք, ովքեր զբաղեցրել են գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի, գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները վերջին 10 տարում պատասխանատվություն են կրում», — ասել է նա:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ 

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ 

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: 

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: 

Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+