Հայփոստ ընկերությունը սեպտեմբերի 17-ին շրջանառության է դրել նոր նամականիշ՝ նվիրված «Կրոն և մշակույթ. Ասիայի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգություն. Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» թեմային: Այս մասին հայտնում են «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունից։
Նամականիշի վրա պատկերված է Սինգապուրում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային մասը, ներկայացված են հայերենով և անգլերենով գրառումներ. «Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» և «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցի»:
Նշենք, որ Սինգապուրի քրիստոնեական առաջին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որը Սինգապուրի ամենահին շինություններից է. կառուցվել է 1835 թվականին, օծվել է 1936 թվականին:
Եկեղեցին նախագծել և կառուցել է իռլանդացի հայտնի ճարտարապետ Ջորջ Քոլմանը, և այն համարվում է իր ամենահայտնի ստեղծագործությունը: Եկեղեցու շուրջ տրոպիկական խնամված այգի է՝ փոքր գերեզմանատնով, որտեղ ամփոփված են ХIХ և ХХ դարերի Սինգապուրի հայտնի հայերի աճյունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







