Ռուսաստանի դաշնությունը կարող է վերսկսել թռիչքները ԱՊՀ երկրների հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:
«Որպես առաջնահերթություն քննարկվում են հոկտեմբերին ԱՊՀ երկրների մայրաքաղաքների հետ թռիչքները վերսկսելու մեխանիզմները: Խոսքը Նուր-Սուլթանի, Տաշքենդի, Բաքվի, Երևանի և այլոց մասին է», — ասել է աղբյուրը:
Ըստ նրա, Մինսկի հետ օդային հաղորդակցությունը կարող է առաջինը վերսկսվել:
«Դեռևս այդ հարցը մշակվում է երկու երկրների ավիացիոն իշխանությունների և փոխադրողների մասնակցությամբ: Թռիչքների վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ», — նշել է աղբյուրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







