Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները հանդիպել են վարչապետի օգնականին։
Հանդիպման ավարտին գործարարները Armenia Today-ի թղթակցին հայտնել են, որ վարչապետի օգնականը լսել է նրանց պահանջները, սակայն իրենց միջև ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել։
«Ոչ մի դրական քայլ չկա»,- հայտարարել են հանդիպմանը ներկա ակցիայի մասնակիցները՝ հայտնելով, որ այս պահին իրենք քննարկում և մշակում են իրենց հետագա քայլերը. պատրաստվում են տարբեր առևտրի կենտրոնների խորհուրդ ձևավորել, որի միջոցով կներկայացնեն իրենց պահանջները և խնդիրները։
«Մենք չենք դադարեցնելու արտահայտել մեր բողոքը»,- հայտարարել են ցուցարարները։
https://www.facebook.com/watch/live/?v=5341669555843162
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







