Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:10

Հակահամաճարակային բոլոր որոշումները վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ մեր երեխաներին․ վարչապետ

Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք կորոնավիրուսային վարակի 200-ից պակաս նոր դեպքեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա, ընդհանուր առմամբ, բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք․ ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է և այս պահին 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է․ հայտնաբերելիության դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան․ 5- 6 %-ի շրջանակներում ենք, ինչը նշանակում է հայտնաբերման բարձր ցուցանիշ»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ առաջիկա ամենամեծ ռիսկն այս դինամիկան խախտելու հանրակրթական դպրոցների բացումն է, և այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակորեն չեն ընդումվում հանրության կողմից։

Խոսելով դպրոցներում աշակերտների դիմակ կրելու մասին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ պարտադրված են կայացնելու քայլեր, որոնք թույլ չեն տա վերադառնալ հակահամաճարակային նոր ճգնաժամի։

«Հակահամաճարակային բոլոր որոշումները, որոնք ընդունվում են, առաջին հերթին ինքներս ենք կիրառում դրանք և պահպանում, և կայացվող որոշումները վերաբերում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ մեր երեխաներին նույնպես։ Մեր երեխաները ո՛չ դպորցներում, ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ էլ որևէ այլ տեղ արտոնյալներ չեն»,- ասաց վարչապետը` նշելով, որ հարցն ուշադրության կենտրոնում է և կախված իրավիճակի զարգացումից՝ կկայացվեն որոշումներ, որպեսզի երեխաները լիաթոք շնչեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+