Ոչ պարենային ապրանքների շուկայում գոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։
Նախորդ ամիս հուլիսի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի գները նվազել են 2.1 %-ով, հագուստինը՝ 1.6%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.5 %-ով, բնակարանի նորոգման նյութերինը, կահույքինը, փոքր կենցաղային սարքերինը, մաքրող, լվացող
միջոցներինը՝ 0.1 %-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3 %, դեղագործական ապրանքների՝ 0.6 %, վառելանյութերի և քսանյութերի՝ 3.1 %, ոսկերչական զարդերի 9.5 % գնաճ։
Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային
վառելիքի` համապատասխանաբար 8. 7% և 1.1 % գնաճ:
Օգոստոսին 2019 թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 23.0 % և 29.8 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 19.5 % և 24.4 %-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







