Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ։
Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավար Արտակ Սահակյանը։ Քննարկվել են Սյունիքի մարզին առնչվող բնապահպանական խնդիրներ և ոլորտի այլ հարցեր:
Գ. Հասրաթյանը եղել է նաև ՀՀ ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում, ծանոթացել վարչական շենքի պայմաններին, հանձնարարել հաճախակի իրականացնել բնապահպանական իրավախախտումների կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, պարբերաբար հանդիպումներ ունենալ տնտեսվարող սյուբեկտների և մարզի բնակչության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







