Օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6 % գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9 % գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9 % և 3.3 % գնանկումը: Մրգի շուկայում այս տարվա օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6 % գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9 % գնանկում:
Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Oգոստոսին նախորդ ամսվա համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 3.93 %: Նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32 % տեսակարար կշիռ։
Օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9 % գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.8 % գնաճ:
Ըստ վիճակագրության՝ մսամթերքի շուկայում օգոստոսին անցյալ տարվա նույն մասվա համեմատ արձանագրվել է 3.9 % գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.5 % գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.5 % գնանկում, իսկ հուլիսի համեմատ՝ 0.3 % գնաճ:
Ձվի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 20.7 %-ով, իսկ հուլիսի համեմատ գրանցվել է 2.0 % գնաճ:
Օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, սուրճի, թեյի և կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.1 % գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի գները նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







