Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Ազգերի լիգան վերադառնում է

Այսօր մեկնարկում է Ազգերի լիգան. մի մրցաշար, որը նախաձեռնեց ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին՝ հավաքականների ընկերական խաղերի փոխարեն։ Այս մասին հայտնում է armsport կայքը։

ՈւԵՖԱ-ն այս մրցաշարով փորձում է բարձրացնել հետաքրքրությունը հավաքականների հանդիպումների նկատմամբ: Ազգերի լիգային մասնակցող 55 ասոցիացիաների գլխավոր մարզիչները վստահ են, որ ընկերական հանդիպումներում չկա այն մարզական թեժ պայքարը, որն անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին: Ազգերի լիգան լրացնում է այդ բացը՝ հանդիպումները դարձնելով ավելի մրցակցային:

Չորս լիգաների խմբերը կազմվում են Ազգերի լիգայի վարկանիշային աղյուսակում հավաքականների զբաղեցրած դիրքի հիման վրա: Սա նշանակում է, որ խմբերում միմյանց հանդիպում են հավասար թիմեր, ինչը դիտարժան պայքարի հիմնական գրավականն է:

Եթե ավելի բովանդակային, ապա Ազգերի լիգան հեղինակավոր այլ մրցաշարարերից առանցքային մի տարբերություն ունի․ այն ավելի թույլ հավաքականներին հնարավորություն է տալիս մասնակցելու Աշխարհի/Եվրոպայի առաջնություններին` հաղթահարելով հավասար ներուժ ունեցող հավաքականների արգելքը: Ասել է թե՝ Ազգերի լիգան այն հավելյալ «պատուհանն» է, որը նաև մեր հավաքականին լավ հնարավորություն է տալիս իր պատմության մեջ առաջին անգամ խաղալ խոշոր մրցաշարում:

Հարկավոր է նշել, որ ընկերական հանդիպումները չեն չեղարկվում և մրցաշարային աղյուսակում դրանց անցկացման համար ազատ պատուհաններ կան։

Liga A. B .C. D. Սրանցից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է 4 խումբ, (բացի ՝ D լիգայից), որոնց հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ և կպայքարեն ԱԱ 2020-ում տեղ զբաղեցնելու համար:

Ազգերի լիգայի այս խաղարկությունը արդեն երկրորդն է: Նախորդ տարի հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականը, որը եզրափակչում հաղթանակ տոնեց Նիդեռլանդների հավաքականի նկատմամբ (1-1):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+