Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Հացի արտադրության ծավալները նվազել են

Հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 19 025 տոննա միս, ինչն ավել է նախորդ տարվա քանակից: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրած մսի ծավալը կազմել է 18 901.4 տոննա: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից։

Անկում արձանագրվել է երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով:
Փոխարենը 10.8 տոկոսով ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները:

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրության ծավալներն աճել են 15.6 %-ով՝ կազմելով 3 մլն 995.9 հազար լիտր։

Ըստ հրապարակած տվյալների՝ հունիսի դրությամբ 15.9 %-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրության ծավալը:

Եթե 2019 թվականի վեց ամիսներին հանրապետությունում արտադրվել է 73.1 հազար լիտր կաթնասեր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 84.7 հազար լիտր:

Հանրապետությունում արտադրվել է 7 մլն 792.3 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.6%-ով:

Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 13 մլն 253.6 հազար լիտր պաղպաղակ՝ 2018թ-ի համեմատ աճելով 9.1 %-ով։

Նվազել են հացի արտադրության ծավալները: Նախորդ տարվա 136 626.9 տոննայի դիմաց ընթացիկ տարում արտադրվել է 135 283.4 տոննա:

Ի տարբերություն հացի՝ զգալի ավելացել է մակարոնեղենի արտադրությունը: 2019 թվականի հունիսին 2 430.5 տոննա է կազմել մակարոնեղենի արտադրանքը, իսկ ընթացիկ տարում՝ 3 703.3 տոննա:

Այս տարի կրճատվել է նաև ալկոհոլային խմիչքների արտադրանքը:

Առաջին կիսամյակում արտադրվել է 1 607.3 հազար լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչք, իսկ անցյալ տարի՝ 2 029.4:

Կոնյակի, վիսկու և գինու արտադրությունը ևս կրճատվել է: 2019 թվականի 5 744.5 հազար լիտր խաղողի գինու դիմաց, հիմա ունենք 3 921.6 հազար լիտր: Ավելի շատ հանքային ջրեր ենք արտադրել։

Տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 20 մլն 114.7 հազար լիտր հանքային ջուր, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 %-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 5.3%-ով նվազել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2019 թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 21 մլն 663.3 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2020 թ-ին՝ 20 մլն 507.7 հազար լիտր:

Ի դեպ, նվազում է արձանագրվել նաև սիգարետների արտադրությունում: Հունիսի դրությամբ սիգարետների, սիգարների, ծխագլանակների և համանման արտադրատեսակները ծխախոտից կամ դրա փոխարինիչներից 12 923.7 մլն հատ է արտադրվել, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 14 754.0 մլն հատ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+