Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:11

Միասին կվերականգնենք Սևանի էկոհամակարգը. բնապահպանության նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Սևանա լճի պահպանությանն ու լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքները գնվում են շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Իրականացվող ռազմավարական գործողությունների շրջանակներում շուտով կմեկնարկի Սևանա լճում արդյունագործական ձկնորսության նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել լճում սիգի արդյունագործական որսն ու առարկայական քայլեր ձեռնարկել Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Ըստ այդմ՝ շուտով․
Սևանա լճի ափամերձ հատվածներում գործելու են 17 հսկվող կետեր:
Ձկնորսների լողամիջոցները ջուր են իջնելու Սևան ազգային պարկի և այլ պատասխանատու կառույցների հսկողության ներքո՝ նշված տեղամասերից:
Արդյունագործական որսն իրականացնելուց հետո ձկնորսները վերադառնալու են նույն տեղամաս:
Իրականացվելու է որսված ձկան հաշվարկ, գրանցում:
Առկա պայմանագրի և դրանում նշված բոլոր պահանջների համապատասխանության դեպքում ձկնորսն ունենալու է ձկան վաճառքի համար նախատեսված օրինական հիմք:

Մյուս բոլոր դեպքերում (պայմանագրի բացակայություն, ձկան որս՝ օրվա ոչ լուսային ժամերին, չթույլատրված հատվածներում) դիտարկվելու է որպես ապօրինություն։ Իրականացվելու է խիստ վարչարարություն։

Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է չգնել շուկաներում և վաճառքի այլ վայրերում անօրինական ճանապարհով հայտնված Սևանի սիգ ձկնատեսակի մանրաձուկ։
Ըստ նախագծի՝ Սևանա լճի սիգ ձկնատեսակի՝ վաճառքի ենթակա օրինական քաշը չպետք է 500 գրամից նվազ լինի։

Կոչ է արվում զերծ մնալ Սևանա լճից որսված մանրաձուկը գնելուց, միասնական ուժերով պահպանել Սևանի ձկնապաշարներն ու համատեղ ջանքերով վերականգնել կապուտակ Սևանի էկոհամակարգը՝ օրենքի ուժով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+