Եղանակային պայմաններն այլևս չեն խանգարի փրկարարների գործնական պարապմունքներին։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը տեխնիկայի պահպանման կայանատեղին վերակառուցել և կահավորել է որպես ուսումնական տարածք։ Այն բացել է ԱԻ նախարարի տեղակալ, ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համանախագահ Արկադի Բալյանը:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում կազմակերպվում և իրականացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչների վերաապատրաստման դասընթացներ ինչպես ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այնպես էլ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի բազայի վրա՝ տեղի և Ռուսաստանից հրավիրված մասնագետների կողմից։ Կենտրոնի ղեկավարությունը նախատեսում է փրկարարական վարժանքների համար ընդարձակ մարզահրապարակ կառուցել ՀՀ կառավարության աջակցությամբ:
Ռուսական կողմը պատրաստ է տրամադրել փրկարարների վերապատրաստման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու սարքավորումները։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների, մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







