Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները այսօր՝ հուլիսի 27-ին, կրկին հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:
Ակցիայի կազմակերպիչ, դիմորդներից մեկի ծնող Մասիս Բաբալյանը հավաքվածներին հորդորեց պահել սոցիալական հեռավորություն, հանգստություն:
Բաբալյանը նշեց, որ պահանջում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ իրենց պայքարի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ շարունակվում է բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







