Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:36

ՀՀ դեսպանությունը Մոսկվայում տեղի ունեցած բախումները գնահատել է կազմակերպված սադրանք

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նախօրեին գիշերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև բախումների վերաբերյալ, հաղորդում է դիվանագիտական ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարվածությունը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես, այդ դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ադրբեջանի իշխանությունների հետ»։

Նշվում է, որ վերջին գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, հերթական անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը

«Այդ սադրանքների նպատակն է խարխլել Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել», -ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին ՌԴ դեսպանատունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի համապատասխան մարմիններին:

«Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։ Ռուսաստանի տարածքում գտնվող տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է պահպանեն ՌԴ օրենքները: Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին տարբեր սադրիչ գործողությունների մեջ ներգրավելու փորձերից, խնդրում ենք մեր հայրենակիցներին լինել զգոն, զուսպ և չտրվել սադրանքներին, չմասնակցել ադրբեջանական կողմի սադրանքներին՝ ի պատասխան կազմակերպված տարբեր ակցիաներին կամ նախաձեռնություններին: Մենք շարունակում ենք աշխատանքները ծագած խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստության պահպանման սկզբունքին։ Որևէ սադրիչ դրսևորումների դեպքում խնդրում ենք անհապաղ հայտնել դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ ուրբաթ գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Շուրջ 20 մարդ ծեծկռտուք է սարքել Լյուբինսկայա և Նիժնյայա Պոլյե փողոցների խաչմերուկում։ 13 մարդ ձերբակալվել է։ Սոցցանցերի տեղեկություններով՝ Մոսկվայում ադրբեջանցիները ավազակախմբեր են կազմակերպում և հարձակվում հայերի վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Հարձակումները կազմակերպված զանգվածային բնույթ են կրում։ Ջարդերի կոչերն իրականացվում են Բաքվի որոշ «ակտիվիստների» կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+