Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ը` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Հուլիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







