Վերջին օրերին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվել են ավելի քան 2800 նվիրաբերություններ՝ շուրջ 268,700,00 ՀՀ դրամի չափով: Նվիրաբերությունները կատարվում են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից: Այս մասին ասվում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
«Մեր շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամին նվիրաբերություն կատարած յուրաքանչյուր անձի և կազմակերպության. Ձեր կողմից նվիրաբերած ցանկացած լումա մեզ ավելի մոտ է կանգնեցնում մեր նպատակների իրականացմանը:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել մեր խոշոր նվիրաբերողներին, շնորհակալ ենք մեր հանդեպ տածած վստահության համար»,- մասնավորապես ասվում է հաղորդագրությունում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







