Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- Էմանուել Մակրոնին հղած նամակի լուսանկարներին կից գրել է Բուայեն։
Նա նաև կոչ է արել Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







