Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով այս օրերին տեղեկատվական ճակատում աշխատանք կատարած անձանց:
«Միջանկյալ ամփոփում։ Մեծը ու հատկապես ռազմագիտականը հետո կանեմ։ Այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։ Ինձ համար շատ կարևոր էր, որ այստեղ հիանալի թիմ ձևավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Հովհաննես Մովսիսյանին Նարեկ Ադամյանին՝ ՊՈԱԿ-ի չերևացող բայց զոր ու գիշեր չանող երիտասարդներին։ Շուշան Ստեփանյան ջան, դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Աննա Նաղդալյանին։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին. անկախ իրենց հայացքներից այս օրերին լավ աշխատանք կատարեցին։ Մենք հզոր ենք միասին»,- մասնավորապես գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







