Այս պահի դրությամբ մենք ունենք այս կամ այն չափով վնասված 50 տուն, որից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Այս մասին Իջևանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Հարցին, թե ինչքա՞ն ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ տուժած բնակչությանն աջակցելու համար, մարզպետն ասաց, որ ընդհանուր գնահատականը չկա, երբ ընդհանուր գնահատական լինի, այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։
«Ամեն ինչ անում ենք, որ այս տարվա ընթացքում բոլոր ավերված ու վնասված տները վերականգնվեն»,- ասաց մարզպետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







