Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34981-ի: Հուլիսի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 23,502 (+208) է, փաստացի բուժվում է 10,620-ը, գրանցվել է մահվան 650 (+9) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 209 (+4)-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 34,877 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







