Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի: Հուլիսի 16-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 21,931 է, փաստացի բուժվում է 10,832 (֊44)-ը, գրանցվել է մահվան 607 (+15) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 141,410 (+2,190) թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 189-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 33005 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







