Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը սահմանին, դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մահացու բռնությունների կապակցությամբ։
«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերին և կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ ապաէսկալացման, բովանդակալից երկխոսության վերսկսման, ինչպես նաեւ կրակի դադարեցման՝ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցություններ սկսելու համար», — հայտարարել է Պոմպեոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







