2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում՝ բուսածածկ տարածքներում, գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը։
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում՝ բուսածածկ տարածքներում, գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը՝ Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:
Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







