Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:57

Ընթացիկ տարում Հայաստանում խաղողի առատ բերք է սպասվում

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք է սպասվում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացնում է հանդիպումներ խաղող մթերողների հետ: «Արմենպրես»—ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ մեծ թվով ֆերմերներ են ընդգրկված խաղողի արտադրության մեջ:

«Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ապահովել, որ մթերման ժամանակ խնդիրներ չունենանք վաճառքի հետ կապված, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արդեն խաղողի վերամշակումից արտադրանք ստացած կազմակերպությունները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը: Հանդիպումներին ոլորտի ներկայացուցիչների հիմնական բարձրացված խնդիրները վերաբերում էին վաճառքի ծավալների և արտահանման ծավալների կրճատմանը: Խնդիրն ամբողջ աշխարհում է՝ պայմանավորված համավարակով: Ճիշտ է, մի կողմից նկատում ենք, որ կան երկրներ, որտեղ ալկոհոլային խմիչքների սպառումը բարձր է, ամեն դեպքում, մեր արտադրողների մոտ նկատվում է արտահանման և տեղական շուկաներում պատվերի նվազում»,-ասաց նախարարի տեղակալը:

Արման Խոջոյանը նշեց, որ հավանաբար որոշ փոխոխություններ կկատարվեն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ խաղող մթերողների համար: Այն տնտեսվարողները, որոնք գինու պահամաններ, տարաներ կներկրեն Հայաստան, կարող են դիմել նախարարություն: Վերջինս կփորձի աջակցել ԱԱՀ-ի հետաձգման, մաքսատուրքից ազատաման գործում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+