Գերմանիան 2,75 մլն եվրո կհատկացնի հայ-գերմանական գիտահետազոտական համագործակցությանը, որը կծավալվի երկու փուլով 2020–2024 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից։
«Կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարումը Եվրամիության խորհրդի գերմանական նախագահության առանցքային հանձնառություններից մեկն է: «Ռիսկերի սիստեմիկ կառավարում՝ ուղղված Հայաստանում կորոնավարակի հաղթահարմանը» ծրագրին միջոցներ կտրամադրի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և գիտահետազոտության նախարարությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
https://www.facebook.com/deutschebotschafteriwan/posts/2621247814757756
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







