Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 535 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի: Հուլիսի 8-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 17427 է, փաստացի բուժվում է 11708-ը, գրանցվել է մահվան 521 դեպք։
Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում։
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած:
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 29285 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







