Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» ընդունել է «Ռոմային»: Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Կալյեխոնը առաջ է մղել տանտերերին, սակայն 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով հավասարեցրել է հաշիվը՝ 1-1:
82-րդ րոպեին Ինսինյեն խաղում ևս մեկ անգամ առաջ է մղել «Նապոլիին»: «Նապոլին» հաղթել է 2-1 հաշվով:
Նշենք, որ «Ռոման» երրորդ անընդմեջ պարտությունն է կրում և այս պահին 48 միավորով 5-րդն է, իսկ «Նապոլին» նույնքան միավորով 6-րդ տեղում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







