Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:14

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

«Հրապարակ» օրաթերթ

  1. Ըստ օրաթերթի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։ Թերթի տեղեկություններով, սակայն, մինչ այս պահն իշխանությունների հույսերը չեն արդարացել. Մանուկյանը թե՛ մինչև կալանավորվելը, թե՛ դրանից հետո ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել  ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հունիսի 27-ին բավարարել է նրան կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Մանուկյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: 
  2. Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իշխանություններին չհաջողվեց Ամուլսարի շուրջ իրենց իդեա-ֆիքսն իրականացնել` բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ». սկսվել է «Լիդիանի» սնանկացման գործընթացը. հունիսի 30-ին կայացվելիք որոշումը տեղափոխել են հուլիսի 18-ին: «Կորոնայի հետ կապված՝ տնտեսությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած, ներդրումներ չկան և չեն լինելու, փող չկա․ հիմա իշխանությունները երազում են, որ «Լիդիանը» շահագործի հանքը, ուստի այս օրերին փորձեցին ստուգել, հասկանալու համար՝ կարո՞ղ է «Լիդիանն» սկսել աշխատանքները։ Թերթի զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կբացեն հանքը,  կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը պատասխանել է. «Մինչև աշուն։ Ուրիշ ճար չունեն, մարդիկ էլ մինչև վերջ կանգնելու են, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն շրջակա միջավայրի, այլև Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»:
  3. Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց 18-րդ մանդատը, որն իրենցից խլել է Արման Բաբաջանյանը՝ դուրս գալով ԼՀԿ խմբակցությունից։ ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել ԱԺ՝ ընդդիմությանը հասանելիք 1/3-ը, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ ԼՀԿ-ի դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Եթե նույնիսկ ԿԸՀ-ն մերժի այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել. այս մասին թերթի հետ զրույցում նշել է Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով, որ այդ քայլերի մասին կտեղեկացնեն հաջորդիվ։ Ըստ թերթի տեղեկություններ՝՝ դա լինելու է դատական կարգով վիճարկելը, և քանի որ խոսքը մանդատի մասին է, գործն անմիջապես կուղարկվի ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն․ «Նման որոշումով նա վերջնականապես կբռնի իր անհնազանդների վախը. որևէ մեկն այլևս չի մտածի խմբակցությունից դուրս  գալ՝ հասկանալով, որ մանդատն իրենց չի մնալու», ասել է թերթի աղբյուրը։

«Ժողովուրդ» օրաթերթ

  1. Ըստ թերթի տեղեկությունների՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Նա 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Հայկ Հարությունյանի առաջին տեղակալի պաշտոնը։

«Ժամանակ» օրաթերթ

  1. Թերթը գրում է, որ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները պնդում են, որ հեղափոխությունից հետո զգալիորեն բարելավվել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը: Նրանք ընդգծում են, որ մեր հյուպատոսարանները և դեսպանատներն այնքան արագ են արձագանքում իրենց հարցումներին, որ նախկինում չէր էլ կարելի սպասել: Մասնավորապես Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարողանում են ստանալ ՀՀ քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը, ինչը պարտադիր է Հայաստան վերադառնալու թույլտվության համար:
  2. Թերթի տեղեկությամբ՝ ԲՀԿ-ն այլևս չի բարձրաձայնի կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Կուսակցությունում որոշել են, որ կարելի է զբաղվել ավելի անշառ գործերով, ինչպես, օրինակ, կորոնավիրուսի համավարակի պայքարում իշխանության թերացումներն են: «Այս դեպքում թիրախը ոչ թե ամբողջ կառավարությունն է, այլ միայն առողջապահության նախարարը և ինչ-որ չափով նաև պարետը»,-գրել է թերթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+