Կառավարությունն այսօր՝ հունիսի 25-ին, տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել։
Նախագծով առաջարկվում է վերանորոգել Մ — 3, Թուրքիայի սահման – Մարգարա –Վանաձոր — Տաշիր — Վրաստանի սահման ճանապարհահատվածը և հեղինակային հսկողության ծառությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ։ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման կմ 1+300-կմ 3+600 հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար կհատկացվի 434,645.0 հազար ՀՀ դրամ:
Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







