Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ 2019 թվականին տնտեսական աճը զգալի գերազանցել էր պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը, պահպանվել էր մակրոտնտեսական կայունությունը: «2019-ի ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2018-ի համեմատ նվազել է 41.4 մլրդ դրամով և կազմել ՀՆԱ-ի ընդամենը 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա: Ցածր պակասուրդի պարագայում 1.3 տոկոսային կետով նվազել է 2019 թվականի ՀՀ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը, կազմել 50 տոկոս»,-նշել է Գալստյանը։
Նա նշել է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի արդյունավետության աճով դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







