«Աշխարհը չգիտի, թե այս ճգնաժամից, ոնց երբ է դուրս գալու, Հայաստանը չգիտի թե ինչ անշարժ գույքի շուկա է վերջում ունենալու, ինչ փլատակներ է ունենալու տնտեսության մեջ, իշխանությունը հարկային բեռը թանկացնում է»,- այս մասին այսօր ԱԺ-ում՝ Կառավարության կողմից ներկայացված գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ իշխանությունը հենց այս համավարակի ժամանակահատվածում է նախագիծը բերել քննարկման, քանի որ նախկինում ԱԺ-ի դիմաց մարդիկ կգային ցույց կանեին, քանի որ իրենց հարկային բեռը թանկանում է:
Նա նշեց, որ ԼՀ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին.
«Ամենալավ բանը որ կարող եք անել, կարող եք վերցնել այս նախագիծը շուտ հետ տանել, քաղաքական մեծամասնությունը կարող է տապալել, քանի որ այս նախագիծը մեծ հարված է մեր պետությանը, տնտեսությանը»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ հարցի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյաը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







