Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության 20 կմ երկարությամբ ավտո ճանապարհը։ Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է, աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020-ի դեկտեմբերին:
Վերջին անգամ այստեղ շինարարական աշխատանքներ կատարվել են 1990-ականներին:
Բացի այդ, հիմնանորրոգվում է Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապահը, երկարությունը 3,3 կմ է, պայմանագրային արժեքը՝ 405 մլն դրամ: վերջին անգամ այս ճանապարհը նորոգվել է 1980-ական թվականներին: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է 22-րդ միջհամայնքային ճանապարհը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







