Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ): Այս մասին ֆեյսբուքում գրում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը.
« Ենթակառուցվածքի բարեկարգման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղական այս ճանապարհը տանում է դեպի գյուղի դպրոց, համայնքապետարան և բժշկական ամբուլատորիա:
Անմիջական շահառուների քանակը` 2500բնակիչ:
Սուբվենցիոն այս ծրագիրը մեկնարկել է անցած տարի, կավարտվի մոտ ժամանակներս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







