Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 418 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21006-ի: Հունիսի 23-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 10144 է, փաստացի բուժվում է 10,364-ը, գրանցվել է մահվան 372 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 126-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 20588 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







