Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 20-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19,157-ի, հիվանդներից 8,266-ն արդեն բուժվել է, մահացել է 319 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 896 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 741-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 11,767 դեպք, 143 մարդ մահացել է, 6,325-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 185,245 դեպք, ապաքինվել է՝ 157,516-ը, գրանցվել է մահվան 4,905 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 200,262-ի, ապաքինվել է 159,192 մարդ, արձանագրվել է 9,392 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 569,063-ի, ապաքինվել է 324,406 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 7,841 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







