Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմակներ է բաժանում Երևանի փողոցներում ու բակերում։ Կառավարության ղեկավարը դիմակ չկրող քաղաքացիներին հորդորում է կրել դիմել, պատշաճ կերպով պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ այն քաղաքացիները, ովքեր կրում են դիմակներ, շնորհակալություն է հայտնում։
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ՝ դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում քաղաքացիները յուրաքանչյուրի համար կտուգանվեն 10 000 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







