Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18033-ի: Հունիսի 17-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 6814 է, փաստացի բուժվում է 10818-ը, գրանցվել է մահվան 302 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 99-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 17489 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







