Մեծանալու է դիմակների կրման կարգապահության վերաբերյալ վարչական վերահսկողությունը:
Այսօր պարետատան նիստից հետ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմակների կրման կարգապահությունը մեծացնելու համար նոր որոշումներ են ընդունվել.այսուհետ քաղաքացիները դիմակ չկրելու համար կտուգանվեն ՝ 10 հազար դրամ, իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ:
Քաղաքացիները տանից դուրս գալուց պետք է իրենց մոտ անձը հաստատող փաստաթուղթ ունենան: Խոսքը՝ անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:
«Շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնների խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քաղաքացիները չեն ունենում անձը հաստաթուղթ, ինչի հետևանքով պրոցեսի արդյունավետությունը տուժում է»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ անձնագիր չկրելը և դիմակների կանոնների խախտելը՝ կդիտվեն առանձին իրավախախտումներ և առանձին կենթարկվեն տուգանքի:
Փաշինյանը տեղեկացնեց, որ հանրապետությունում վարչական վերհսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը և վերահսկողությունը կկրկնապատկվի:
«Վաղվանից պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան և պետական այլ մարմնի ներկայացուցիչ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել վերահսկողությունը»,-ասաց Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







