Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:07

Հայաստանում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ․ Փաշինյան

Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմտիվ և ամենաէֆեկտիվ կանոնները։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ և սա կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է։ Նման եզրակացություն անելու համար մենք ունենք նաև միջազգային հետազոտություն, որը հրապարակել է Forbes ամսագիրը։ Համաձայն հոդվածի՝ տասնյակի երկրների՝ այդ թվում, վարակի ամենաշատը տուժած երկրների՝ Իտալիայի, Իսպանիայի ու ԱՄՆ-ի փորձը ցույց են տալիս, որ դիմակներն այդ վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն տարածել դրա տարածումը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը անդրադարձավ նաև հնարավոր արձագանքին, որ իրենք նախկինում դիմակների վերաբերյալ հայտարարություն են արդել՝ նշելով, որ այդ հետազոտությունն այսօր է հրապարակվել և նախկինում այդ համոզվածությանժմբ հրապարակում չի եղել՝ հետևաբար հայտարարությունների վերաբերյալ անճշտություններ եղել են բոլոր երկրներում։

«Ամենաբարձր գիտական մակարդակով կարող ենք արձանագրել, որ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցը։ Ըստ հետազոտության՝ դիմակները խիստ անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, քանի որ դա հնարավորություն է տալիս չշնչել հիվանդների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնայակ րոպեներ»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Կառավարությունը նշեց, որ եթե վարակված մարդն անցել է որևէ տարածքով և արտաշնչել են, ապա դրան հաջորղ 10 րոպեների ընթացքում առողջ մարդիկ կարող են վարակվել։

Վարչապետը նշեց, որ ըստ հետազոտության՝ խիստ կարանտինն ու սոցիալական հեռավորությունը Նյու Յորքում չեն նվազեցրել վարակի տեմպը, քանի դեռ դիմակների կրումը պարտադիր չեն դարձրել։

«Շատ հաճախ ենք վերջին շրջակում նորից կարանտին հայտարարենք, թե՝ ոչ, իսկ այս հետազոտությունը տալիս է մեր բազմաթիվ հարցերի պատասխանը։ Ինչ տարբերություն, եթե մարդը նույն բանն անում է Հանրապետության հարպարակում, իրենց թաղում, թե իրենց բակում, հետևաբար դիմակի կրումն այս մասով առավել արդյունավետ է դառնում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ նույն եզարագմանն է եկել նաև բժշկական հեղինակավոր Lancet բժշկական ամսագիրը՝ նշելով, վարակի տարծման տեմպը նվազեցնում է, բացի դիմակներից, նար սոցիալական հեռավորությումը։

«Մայիսի 25-ից մենք առաջարկել ենք վարակի տարածման կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները։ Մեր խնդիրը, այսօրվա դրությամբ, կայանում է նրանում, որ մենք, այս պահի դրությամբ, չենք կարողացել պարտադրել և համոզել մեր քաղաքացիներին, որպեսզի այդ պայմանները կատարեն»,- ասաց վարչապետը։

Վարչապետը տեղեկացրեց, որ մեծացնելու են վարչական ներգործության մեթոդները, բայց ակնկալում են մեր քաղաքացիները կպահպանեն հակահամաճարակային կանոնները՝ կոչ անելով պահպանել հակահամաճարակային կանոնները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+