ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման աղբյուրներն ուսումնասիրող խումբ:
Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ թեզեր են դրվում շրջանառության մեջ, օրինակ՝ որ մենք կորոնավիրուսից ավելի զոհ ունեցանք, քան ապրիլյան պատերազմին:
«Ապատեղեկատվություն կա ոչ միայն հիվանդության, այլև ուղեկցող երևույթների մասին: Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա: Ես հանձնարարական եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները` պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, նրանց հետ կապ ունեցող շրջանակները և ուժերը, քաղաքական կամ կրիմինալ շրջանակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար»,- ասաց Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







