Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 612 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15281-ի: Հունիսի 12-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 5639 է, փաստացի բուժվում է 9298-ը, գրանցվել է մահվան 258 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 86-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 14669 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







