Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:56

Տավուշում արտադրվում է ավելի քան 10 մլն դիմակ, մարզում 133 վարակակիր կա․ մարզպետ

Տավուշի մարզում այս պահի դրությամբ 133 վարակակիր կա, 26 անձ բժշկական հաստատություններում է, 600 հոգի մեկուսացված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` խոսելով մարզում համավարակով պայմանավորված իրավիճակի մասին: Նա նշեց, որ վերջին օրերին բավականին կայուն վիճակ է, թեստավորման քանակը օրական հասնում է  շուրջ 30-ի:

«Օջախ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», անմիաջպես մասայական թեստավորում է իրականացվել, վարակվածներն իզոլացվել են, դրանից հետո «Տավուշ տեքստիլում» էական փոփոխություններ չունենք։ Գործարանը բնականոն հունով է աշխատում», — ասաց մարզապետը։

Նա ընդգծեց՝ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակման դեպքեր միայն ձեռնոցների արտադրամասերում են գրանցվել։ Մարզպետի խոսքով՝ վարքականոնների առումով բավականին լավ պատկեր ունեն, մարդիկ պահպանում են դրանք: Առավելագույն հսկողություն են ապահովում հատկապես սպասարկման կազմակերպությունների իրականացվող միջոցառումների նկատմամբ, փորձում են դրանք հասցնել 0-ի, եթե պարտադրված միջոցառում չէ։

«Այս պահի դրությամբ ունեցել ենք մահվան գրանցված 8 դեպք, ինչ վերաբերում է ծանր դեպքերին երեկվա դրությամբ ինտենսիվ թերապիայում մենք ունեինք 3 հիվանդ։ Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ, դա Դիլիջանի ԲԿ-ն է, որը կսպասարկի 50 հոգի՝ ստացիոնար ծառայության մեջ և 5 հոգի՝ վերականգնողական բուժման մեջ, ռեանիմացիոն բաժանմունքում ևս կունենանք պացիենտներ, ես համոզված եմ, որ այնտեղ բարձր որակի ծառայություն կմատուցվի»,- նշեց Հայկ Չոբանյանը:

«Շուտով Հայաստան կներկրվի ևս երկու հոսքագիծ, որոնք կկրկնապատկեն արտադրական ծավալները»,- նշեց մարզպետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+