Այսօր ԱԺ-ում բյուջում 2019թ Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի գազի և ջրի համար երկսակագնային քաղաքականություն վարելու առումով:
Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ Հայատանում կան տարածաշրջաններ, որ օգտվում են իրանական գազից, որի ջերմատվությունը և կալորիականությունը զիջում է ռուսական գազին, բայց այդ գազի դիմաց բնակիչները վճարում են նույն գինը, ինչ բարձր կալորիականություն ունեցող ռուսական գազի համար՝ Երևանում:
Պապիկյանը հայտարարեց, որ կողմ է ոչ միայն երկսակագնային, այլևս բազմասակագնային քաղաքականությանը:
«Ակնհայտ է, որ Հայաստանում միատարր սակագինը, մեղմ ասած, արդար չէ»,-ասաց Պապիկյանը՝ ավելացնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհրապարակի ընթացիկ տարվա գազի սակագինը տարբեր սոցիալական խմբերի համար և մտահոգությունները կփարատվեն:
«Բոլորի համար կլինի ցանկալի արդյունք,գոնե այնպես կլինի, որ արդյունքները վատթարացող չեն լինի հիմնական սոցիալական խմբերի համար»,-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







