ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ հունիսի 10-ին, շարունակվում է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Այս պահին ընթանում է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 90,3 տոկոսը՝ 60,3 միլիարդ դրամ: Շեղումը պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիաների տրամադրման և ԵՄ աջակցությամբ ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի կատարողականով:
Նախարարը նշեց, որ 2019 թ -ին ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է ՀՀ մարզերին հատկացած սուբվենցիաների 65,9 տոկսը՝ 64 մլրդ դրամ: 2019 թվականին 259 համայնքից սուբվենցիա է ստացել 248 համայնք:
Նրա խոսքով՝ եղանակային պատճառներով է պայմանավորված, որ չավարտված և առկա շինարարական թերությունների վերացման համար 148 սուբվենցին ծրագրեր առկախվել էին, դրանց պայմանագրերի ժամկետները երկարաձգվել են մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը, և այժմ այդ աշխատանքները ընթանում են:
Քաղաքային զարգացում
Նախարարը նշեց, որ վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների վարկային և դարամշնորհային ծրագերի շրջանակներում օգտագործվել է 902,7 միլիոն դրամ:
Պապիկյանի խոսքով՝ ծրագրի կատարողականը պայմանավորված է նրանով, որ համայքների փողոցների հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում կան ստորգետնյա էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ կոմունիկացիոն խնդիրներ, որոնք որևէ տեղ արձանագրված չեն և նախագծանախահաշվարկային աշխատանքներ իրականացնելիս դրանց մասին տեղեկատվություն չի եղել: Պապիկյանը նշեց, որ Գյումրիում հիմնանորոգվել է 12 կմ քաղաքային ճանապարհ և 1 հրապարակ:
«Ծրագիրը շարունակական է լինելու և ակնկալիք ունենք, որ առկա շինարարական աշխատանքները առնվազն կրկնապատկվելու են» -ասաց նախարարը:
Դպրոցներ
2019 թականին 3,5 մլրդ դրամ օգտագործվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակներում՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 65,2 տոկոսը: Պապիկյանը նշեց, որ այս պահին հայտարարված մրցույթներից զատ՝ շուրջ 24 դպրոցների համար նախագծանախահաշվարկային աշխատանքներ են պատվիրված: Դրանց 70 տոկոսը այս տարվա ընթացքում կկատարվեն:
Նախարարը նշեց, որ 2021 թվականին շատ ավելի լայն թափով կհիմնանորոգվեն դպրոցները:
Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում
Պապիկյանը նշեց, որ 2,8 մլրդ դրամ է կազմել սոցիալական ներդրումներն ու սոցիալական զարգացման ծախսերը:
Կոշտ թափոնների կառավարում
Նախարարը կարևորեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման և Երևանի քաղաքի կոշտ թափոնների կառավարման ծրագրերը:
Նա նշեց, որ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցութմաբ իրականացվող դրամշնորհային ծրագրի շրջանակներում 124.4 մլն դրամ է օգտագործվել խորհրդատվության համար:
«Այս փուլում մրցույթում ունենք հաղթող՝ նախնական որակավորման փւլը հաղթահարել է պարսակական «Արիանա» ընկերությունը»: COVID-ի հաղթահարումից հետո կլինեն շինարարան աշխատանքներ, բայց բյուջեով նախատեսված չեն, փորձելու ենք առաջ ընկնել ծրագրից»,-ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







