ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանը չի մասնակցել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Դավիթ Տոնոյանն ինձ հայտնեց, որ չի մասնակցել Գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքին», — թերթի հետ զրույցում նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ ինքը ևս տեղյակ չէ տեղի ունեցած միջոցառումից:
Նշենք, որ նախօրեին, թերթի տեղեկություններով, տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքը։ Ըստ պարբերականի՝ նորապսակները պսակադրվել են Սուրբ Գայանե եկեղեցում, ապա Բագրևանդի ամառանոցում ճաշկերույթ է կազմակերպվել, որտեղ որպես հյուր ներկա է եղել ավելի քան 100 մարդ, այդ թվու ՝ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







