Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ իրավապահները կարող են մի շարք համայնքներում խուզարկություններ և օպերատիվ այլ գործողություններ իրականացնել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահների հնարավոր ակտիվացումը կարող է պայմանավորված լինել մարզերից ստացված օպերատիվ տեղեկություններով և առաջիկա ՏԻՄ ընտրություններով։
Պարբերականը գործընթացի հնարավոր մեկնարկի նշան է համարում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավապահների վերջին գործողությունները, այդ թվում՝ կատարված կալանավորումները։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել հատկապես այն համայնքները, որտեղ սպասվում է ակտիվ ընտրապայքար։
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







